Info
Ողջյուն:Ես Էլենն եմ:Զբաղվում եմ պարով և իմ այս պոդքաստը հենց պարի մասին է:Իսկ եթե քեզ հետաքրքրում է պարը,ապա հետևիր իմ պոդքաստին:
30 MAR 2019 · Բոլորին հետաքրքիր է, թե ինչպես են պարողները կարողանում ունենալ գեղեցիկ կազմվածք: Իրականում հատուկ ինչ որ դիետաներ չկան, բայց համենայն դեպս, կան մի քանի առանձնահատուկ խորհուրդներ:
Ուղղակի պետք չէ հաց ուտել ժամը 6-ից հետո, դա իհարկե բոլորին ծանոթ է, բայց, համենայն դեպս, ոչ բոլորն են դրան հետեւում:
Պարողներին խորհուրդ է տրվում ուտել շատ միրգ, բանջարեղեն ու կարևորը թարմ վիճակում: Նրանք փորձում են հնարավորինս քիչ օգտագործել հացաբուլկեղեն ու ֆաստ ֆուդ, չնայած նրան, որ շատ համեղ են:
Բալետ պարողների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նրանք ունեն ստաբիլ քաշ` 51 կիլոգրամ: Իսկ եթե ուզում ես և՛ պարով զբաղվել,և՛ նիհարել, ապա լավ նորություն քեզ համար: 1 ժամ պարով զբաղվելը կօգնի քեզ այրել 300-350 կիլո կալորիա: Ու ամենակարևորը նրանք չեն պահում դիետաներ, քանի որ դիետաներից ոչ թե նիհարում են, այլ ուժասպառ կամ հյուծվածություն զգում:
30 MAR 2019 · Բարև: Փոդքասթի այս էպիզոդում կիմանաս հետաքրքիր փաստեր պարի վերաբերյալ, որոնց մասին անգամ չէիր էլ կարող մտածել:
1.Դու գիտեի՞ր, որ մեկ տարվա ընթացքում բալերինուհին փոխում է ավելի քան 300 զույգ բալետի կոշիկներ, որոնք պատրաստում են հատուկ վարպետներ`անհատական պատվերով:
2.Բալետի պարողները սովորական մարդկանցից չորս անգամ շատ են հիվանդանում:
3.Տանգոյի հայրենիքն Արգենտիանան է, բայց այն ավելի լայն տարածում գտավ Եվրոպայում:
4.Հին եգիպտացիներն աստվածներին նվիրված միջոցառումների ժամանակ պարում էին` ցույց տալով իրենց սերը և հարգանքը:
30 MAR 2019 · Համոզված եմ, որ շատերը սիրում են պարել: Շատերը պարում են ուղղակի լիցքաթափվելու համար, իսկ մյուսները` զբաղվում են պռոֆեսիոնալ պարով: Իսկ այսօր կխոսենք պարի մասին, որպես սպորտի մասնիկ:
Յուրաքանչյուր սպրոտով զբաղվող մարդ պարտադիր պետք է զարգացնի ոտքի ու ձեռքի մկանները, նաեւ աշխատի մարմնի ճիշտ կեցվածք ունանալու ուղղությամբ:
Դասական պարով զբաղվելով կարելի է նման արդյունքի հասնել: Առանց դասական պարի հնարավոր չէ զարգացնել տեխնիկական հմտությունները:
Պարւմ յուրաքանչյուր շարժում ունի իր մասնագիտական անվանումը:
Բալետը ամենադժվար պարի ձեւերից է, պարողների կյանքը կարծես դժոխք լինի: Պատկերացնում ենք, նրանք ժամերով պարապում են առանց հանգստանալու` ոտքերն էլ վերքերի մեջ: Ի դեպ, գիտեի՞ք, որ նրանք հատուկ կոշիկներ պիտի կրեն: Մի խոսքով, եթե ուզում ես դառնալ բալետի պարող, ապա պատրաստ եղիր այս բարդություններին ու եթե հետաքրքրեց, ապա մնա ինձ հետ, հաջորդ անգամ կպատմեմ հետաքրքիր փաստեր պարի մասին:
Ողջյուն:Ես Էլենն եմ:Զբաղվում եմ պարով և իմ այս պոդքաստը հենց պարի մասին է:Իսկ եթե քեզ հետաքրքրում է պարը,ապա հետևիր իմ պոդքաստին:
Information
Author | Sport Energy |
Organization | Sport Energy |
Categories | Sports |
Website | - |
- |
Copyright 2024 - Spreaker Inc. an iHeartMedia Company